
Այսօր՝ նոյեմբերի 13-ին, ժամը 13:30-ի սահմաններում Նինոծմինդա քաղաքում՝ Ազատություն-Պուշկին փողոցների խաչմերուկում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար՝ բեռնատարի և ավտոմեքենայի մասնակցությամբ։
Ազատություն-Պուշկին փողոցների խաչմերուկում՝ լուսացույցի տակ, բեռնատարը վրաերթի է ենթարկել լուսացույցի տակ կանգնած Mercedes մակնիշի ավտոմեքենային ու մի քանի մետր քարշ տվել։
Վթարի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Մեքենաները զգալի վնասներ են կրել
Դեպքի վայրում են պարեկային ոստիկանության աշխատակիցները։