Նինոծմինդայի մունիցիպալիտետի Դիլիֆ գյուղում կան մի շարք սոցիալական և կենցաղային խնդիրներ.
Բնակիչներն ասում են, որ գյուղը ոռոգման համակարգ չունի, թեև գյուղն ունի ջրային առատ ռեսուրսներ , որոնք չեն օգտագործվում իրենց նպատակներով։
Բնակիչներից մեկի խոսքով՝ Դիլիֆ գյուղն օգտագործում է խմելու ջրի աղբյուրներ՝ սպասարկելով և՛ Նինոծմինդայի, և՛ Ախալքալաքի մունիցիպալիտետների գրեթե 22 գյուղեր, սակայն գյուղը չունի ոռոգման համակարգ, որը կարող է ապահովել հողը ոռոգելու և բերքատվությունը ավելացնելու համար։
Բացի այդ, գյուղում անհրաժեշտություն կա բուժկետի կառուցման, ծիսական տան վերանորոգման, ինչպես նաև գյուղական ճանապարհների ասֆալտապատման և ջրագծերի վերանորոգման համար։
Դիլիֆ գյուղի ներկայացուցիչ Էդգար Կիրակոսյանի խոսքով, վերը նշված բոլոր հարցերը բնակիչները ներկայացրել են քաղաքապետարանի ղեկավարության հետ հանդիպմանը։ Ի պատասխան՝ ղեկավարությունը խոստացել է 2024-2025 թվականների ընթացքում այս խնդիրները լուծել փուլ առ փուլ։ Բնակիչների կողմից առաջ են քաշվել հետևյալ խնդիրները՝ գյուղում ասֆալտապատման շարունակություն, ոռոգման համակարգ, ջրագծերի և խաղահրապարակի վերանորոգում։
Դիլիֆ գյուղը գտնվում է Նինոծմինդա քաղաքից 10 կմ դեպի արևմուտք և ունի մոտ 250 տնտեսություն։ Բնակիչների ապրուստի հիմնական միջոցները անասնապահությունն ու գյուղատնտեսությունն են։ Շատերն էլ արտագնա աշխատանքի են մեկնում։