Նինոծմինդայում և գյուղերում կբարելավվի փողոցների գիշերային լուսավորությունը

Նինոծմինդայում և գյուղերում կբարելավվի փողոցների գիշերային լուսավորությունը

Փողոցների լուսավորությունը առանցքային դեր է խաղում քաղաքային անվտանգ և հյուրընկալ միջավայր ստեղծելու գործում: Այն թույլ է տալիս քաղաքի բնակիչներին և այցելուներին զգալ հարմարավետ և պաշտպանված նույնիսկ ուշ ժամերին:

Ինչպես գիտեք, ձմեռը մոտենում է։ Փողոցային լուսավորություն իրականացնելու համար նախագծով նախատեսվում է աշխատանք հողի հետ։ Գաղտնիք չէ, որ Ջավախքում դաժան ձմեռ է, և այն մասին, թե ձմռան դաժան պայմաններում ինչպես են իրականացվելու սյուների տեղադրումը և նմանատիպ այլ աշխատանքները, մենք կապ հաստատեցինք შპს “ვიდისი”-ի տնօրեն Դիմիտրի Ջգարկավայի հետ։

Radio NOR · Уличное освещение в селах муниципалитета

«Ցավոք, բնական երևույթների դեմ չենք կարող պայքարել, հետևաբար, ձմռան սաստիկ պայմաններում, ձյան կամ առատ տեղումների դեպքում քաղաքապետարանի հետ համաձայնությամբ աշխատանքները պետք է կարճ ժամանակով հետաձգվեն, քանի որ սյուների տեղադրումը ենթադրում է հողի փորում։ Հույս ունենք, որ ձմեռը դաժան չի լինի»։ – ասաց Ջգարկավան։

2023 թվականի սեպտեմբերի 8-ին հայտարարվել է շրջանի գյուղերի փողոցների լուսավորության տեղադրման մրցույթ (մրցույթի համար՝ NAT230018529) 817 936 լարիի չափով, իսկ հայտերի ընդունման վերջնաժամկետը 02.10.2023թ. Մրցույթը շահել է «შპს ვიდისი» ընկերությունը, որն առաջարկել է 694 000 լարի գումար՝ Նինոծմինդա քաղաքում և գյուղերում գիշերային լուսավորության կազմակերպման աշխատանքներ իրականացնելու համար։ 2023 թվականի նոյեմբերի 8-ին ընկերության և քաղաքապետարանի հետ կնքվել է պայմանագիր՝ սկսելու աշխատանքները։

Համաձայն էլեկտրոնային մրցույթի (NAT230018529) գնման հավանական արժեքը կազմել է 817 936 լարի՝ ներառյալ ԱԱՀ։ Քաղաքապետարանի բյուջեից հատկացվել է 533 320 լարիի 5%-ը իսկ պետական ​​բյուջեից՝ 95% համաֆինանսավորում։

2024 թվականի բյուջեից ամենայն հավանականությամբ կհատկացվի 284 616 լարի։

Ծրագրի ֆինանսավորման աղբյուրը` ՏԻՄ բյուջե – 38.1%, – պետական ​​բյուջե – 61.9%: