2023 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Վրաստանում ապրանքների արտաքին առևտրաշրջանառությունը (առանց չհայտարարագրված առևտրի) կազմել է 17 786,1 մլն դոլար, տեղեկությունը տարածում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat):
Տեղեկության համաձայն, այս ցուցանիշը 16,2 տոկոսով ավելի է 2022 թվականի համանման ցուցանիշից։
Արտահանումը կազմել է 5102,7 մլն դոլար (աճը՝ 12,5 տոկոս), ներմուծումը՝ 12683,4 մլն դոլար (աճը՝ 17,8 տոկոս)։
Առևտրի բացասական հաշվեկշիռը 2023 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է 7 580,7 մլն դոլար, ինչը կազմում է արտաքին առևտրաշրջանառության 42,6 տոկոսը։ aliq.ge