Վրաստանի վերահսկողության և շրջակա միջավայրի պահպանության վարչության աշխատակիցներն այս տարվա հոկտեմբերին հայտնաբերել են ապօրինի ծառահատման և տեղափոխման 297 դեպք։
Ծառահատման ապօրինի արդյունահանման և տեղափոխման ամենաշատ դեպքերը հայտնաբերվել են Կախեթիի շրջանում՝ 98 դեպք։ Մյուս շրջաններում իրավիճակը հետևյալն է. Աջարիա՝ 46, Սամցխե-Ջավախք՝ 37, Իմերեթի՝ 31, Շիդա Քարթլի՝ 16, Սամեգրելո և Զեմո Սվանեթի՝ 36, Մցխեթա-Մթիանեթի՝ 7, Քվեմո Քարթլի՝ 5, Ռաճա-Լեչխումի, Քվեմո Սվանեթի՝ 17, Գուրիա՝ 4:
Այս գործով զբաղվում են համապատասխան գերատեսչությունները՝ հետագա արձագանքման համար: Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է իրականացնում։ jnews.ge