Եղանակը Վրաստանում

Եղանակը Վրաստանում

Նոյեմբերի 13-ին Վրաստանում կպահպանվի տաք և հիմնականում առանց տեղումների եղանակ, իսկ նոյեմբերի 14-ին Արևմտյան Վրաստանի մեծ մասում և Արևելյան Վրաստանի որոշ շրջաններում սպասվում է անձրևոտ եղանակ։ Նոյեմբերի 15-ին կրկին առանց տեղումների եղանակ կլինի, փոխանցում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ Թբիլիսիում առաջիկա օրերին կդիտվի առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի +19, +21 աստիճան։

Քարթլիում (Ռուսթավի, Բոլնիսի, Մառնեուլի, Գարդաբանի, Գորի, Ցխինվալի) նոյեմբերի 13-ին կդիտվի համեմատաբար տաք և առանց տեղումների եղանակ, իսկ նոյեմբերի 14-ին ցերեկը տեղ-տեղ կդիտվի անձրև։ Նոյեմբերի 15-ին կրկին առանց տեղումների եղանակ կլինի, օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +20, +22 աստիճան։

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) նոյեմբերի 13-ին կդիտվի համեմատաբար տաք և առանց տեղումների եղանակ, իսկ նոյեմբերի 14-ին ցերեկը տեղ-տեղ կդիտվի անձրև։ Նոյեմբերի 15-ին կրկին առանց տեղումների եղանակ կլինի, օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +8, +10 աստիճան: aliq.ge