
«Վրաստանի երկաթուղիներից» հայտնում են, որ Բաթումի-Թբիլիսի երթուղին խափանվել է տեխնիկական խնդրի պատճառով։
«Բաթումի-Թբիլիսի երթուղին խափանվել է բարձրավոլտ ցանցի տեխնիկական խնդրի պատճառով։ «Վրացական երկաթուղիների» տեխնիկական բրիգադն արդեն աշխատում է, և մենք հուսով ենք, որ ամենակարճ ժամկետում (առավելագույնը 30 րոպեում) կվերսկսվի երթևեկությունը»,- ասված է երկաթուղու հայտարարության մեջ։ 1tv.ge