Նինոծմինդայի քաղաքապետարանի պետական գնումների ծառայությունը մրցույթ էր անցկացրել Գանձայի եւ Հեշտիայի գյուղամիջյան ճանապարհների ասֆալտապատման համար:
Արդեն մի քանի ամիս է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա և Գանձա գյուղերում ընթանում էր ճանապարների նախապատրաստական աշխատանքներ՝ հարթեցման, կամուրջների տեղադրման, ջրահեռացման համակարգերի անցկացման և այլն։
Այսօր՝ նոյեմբերի 14 -ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղում արդեն ընթանում է գյուղամիջյան ճանապարհի առաջին շերտի ասֆալտապատման աշխատանքները։
Բնակիչները իրենց գոհունակությունը հայտնեցին կատարվող աշխատանքների շուրջ և նշեցին, որ եթե գյուղամիջյան ճանապարհները ամբողջովին բարեկարգվի ապա թե ավտոմեքենաների և թե հետիոտնի համար ավելի հարմարավետ կլինի։
Ըստ NOR -ռադիոկայանի աղբյուրների՝ ասֆալտապատման աշխատանքներ իրականացվել է նաև Գանձա գյուղում։ Ավելի մանրամասն տեղեկության համար, մենք փորձեցինք կապ հաստատել Գանձայի գյուղական համայքնի ներկայացուցիչ Հրահատ Սիրականյանի հետ, սակայն չհաջողվեց։
Նշենք, որ աշխատանքներն իրականացնում է «Ջավախավտոգզա» ճանապարհաշինական ընկերությունը։ «Ջավախավտոգզա» ընկերությունը մրցույթը շահել էր, նշված 931 200 լարիից 927 000 լարիի չափով:
Հեշտիայի գյուղամիջյան՝ 602 մ երկարությամբ ճանապարհի համար հատկացված է 484 100 լարի: Գանձայի գյուղամիջյան՝ 235 մետր երկարությամբ ճանապարհի համար նախատեսված է 237 200 լարի, իսկ մյուս 414մ երկարությամբ ճանապարհահատվածի համար 209 900 լարի:
Հիշեցնենք, որ վերոնշյալ ճանապարհների պայմանագիրը երկարաձգվել է մի քանի անգամ, որի մասին NOR ռադիոկայանը պատրաստել է նյութեր և դրանք լայն արձագանք են ունեցել՝ թե բնակչության և թե ՏԻՄ մարմինների կողմից։
Այս մասին ավելի մանրամասն ծանոթանալու համար անցեք ստորև տեղադրված հղումներով՝