Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մամզարա գյուղն ունի տարբեր սոցիալական և առօրյա խնդիրներ, որոնցից մեկն էլ հանդիսանում է գյուղամիջյան ճանապարհի անմխիթար վիճակը:
Մամզարայի գյուղամիջյան ճանապարհներով գրեթե անհնար է երթեւեկել, ճանապարհը ամբողջ երկայնքով պատված է խորը փոսերով։
Բնակիչները NOR -ի հետ զրույցում նշեցին. «Գյուղամիջյան ճանապարհները գտնվում են անբարվոք վիճակում, փոսերը անձրեւներից հետո ամբողջությամբ լցվում են ջրով ու նույնիսկ մեքենայով երթեւեկել անհնար է։ Խոստացան, որ այս տարի կասֆալտապատվի, սակայն անարդյունք։ Ոչ տեր կա, ոչ տիրական»:
Մանրամասները՝ ձայնագրությունում.
Վերոնշյալ հարցի համար դիմեցինք Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայություն ճշտելու համար, թե արդյոք այս տարի նախատեսվում է ասֆալտապատում կամ վերանորոգում Մամզարայի գյուղամիջյան ճանապարհներին:
Ենթակառուցվածքների ծառայությունից պատասխանեցին, որ այս տարի վերոնշյալ ճանապարհների համար ասֆալտապատման աշխատանքներ չի նախատեսվում։
Կարդացեք նաև՝