«Իմ արվեստը իմ լեզուն է»,-Իշխան Բադիշյան

«Իմ արվեստը իմ լեզուն է»,-Իշխան Բադիշյան

Իշխան Բադիշյանը ծնվել է 1976թ. Գանձա գյուղում: Նրա հիմնական զբաղմունքը ձեռքի տակ եղած առարկաներով եկեղեցիների մակետներ պատրաստելն է: Արդեն երրորդ տարին է Իշխանը աշխատում է Սուրբ Էջմիածին եկեղեցու մակետի պատրաստման վրա: Էկսպոնատի բարձրությունը կազմում է 1,5 մետր, իսկ լայնությունը` 1 մետր:

Իշխան Բադիշյանը խոսքի հետ կապված խնդիրներ ունի, նա չի խոսում, այդ պատճառով նրա մասին մեզ պատմեց նրա եղբայր Համբարձումը:

“Իշխանը մանկուց սիրել է զբաղվել արվեստով, նա եկեղեցիների էկսպոնատներ էր պատրաստում կավից և հրուշակեղենի արկղերից”,- նշեց Համբարձումը:

Իշխանն արդեն ավարտին է հասցրել 7 աշխատանք, որոնք նա նվիրել է իր հարազատներին և ծանոթներին: Այժմ եկեղեցիների էկսպոնատները պատրաստելիս Իշխանն օգտագործում է փայտ, ալյումինե ձողեր, պղինձ, իսկ կտուրներ սարքելու համար օգտագործում է պաղպաղակի փայտիկներ:

Ամբողջ աշխատանքը Իշխանը կատարում է միմիայն ձեռքով: Մի էկսպոնատն ավարտին հասցնելու համար նրանից պահանջում է մեկ տարի ժամանակ:

Գանձա գյուղում չկա համապատասխան աշխատանք, հատկապես ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով անձանց համար: Իշխանի հիմնական եկամուտը տնային տնտեսությունն է և ստացված թոշակը:

Մանրամասները լսեք մեր նյութում.


Անահիտ Զալալյան



Opinion, pooling and voting