Ժդանովի հանրային դպրոցի աշխատակազմը ցավակցում է Երվանդ Սումբուլյանի ընտանիքին

Ժդանովի հանրային դպրոցի աշխատակազմը ցավակցում է Երվանդ  Սումբուլյանի ընտանիքին

Խորը ցավով տեղեկացանք մեր սիրելի գործընկեր, Ժդանովի հանրային դպրոցի տնօրեն Երվանդ Գեւորգի Սումբուլյանի մահվան մասին։

Չափազանց ծանր եւ դժվար է ափսոսանքի, սփոփանքի խոսքեր գտնել գործընկերոջ կորստի դեպքում։ Իր մարդկային նկարագրով, բոլորի հետ հաղորդակցվելու կարողությամբ ու անկեղծությամբ Երվանդ Սումբուլյանը վայելում էր ողջ կոլեկտիվի, աշակերտների սերն ու հարգանքը։

Դպրոցի աշխատակազմը եւ աշակերտները իրենց վշտակցությունն են հայտնում ընտանիքի անդամներին, հարազատներին։ Թող Աստված լույսի եւ խաղաղության մեջ պահի կյանքով այնքան լեցուն մեր սիրելի Սումբուլյանի հոգին։