Նինոծմինդայում մեկնարկել է 2024 թվականի բյուջեի քննարկումը

Նինոծմինդայում մեկնարկել է 2024 թվականի բյուջեի քննարկումը

Նոյեմբերի 17-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյում կսկսվի 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկումը։

Սակրեբուլոյի նիստերի դահլիճում կանցկացվեն 2024 թվականի բյուջեի նախագծի առաջին լսումները։

Լսումներին կարող են ներկա գտնվել բնակիչները և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որտեղ կարող են առաջարկություններ անել, որոնք հաշվի կառնվեն բյուջեն կազմելիս։

Դիմում կարող են ներկայացնել նախաձեռնող խմբի ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև անհատներ։

Սակրեբուլոյի նախագահ Վահան Արոյանի խոսքով, որպեսզի 2024 թվականի բյուջեն արդյունավետ լինի, անհրաժեշտ է հաշվի առնել հանրության առաջարկները։ Բնակիչների առաջարկներն ընդունվում են ինչպես էլեկտրոնային, այնպես էլ գրավոր: Յուրաքանչյուր ոք կարող է իր դիմումն ուղարկել սակրեբուլոյի փոստային հասցեով՝ sakrebulo@yahoo.com: Հայտը պետք է ներկայացնել մինչև նոյեմբերի 25-ը կամ ներկա գտնվել նիստին:

Գյուղերի ներկայացուցիչներն ու պատգամավորները բնակչության հետ քննարկել են առաջնային նախագծերը և առաջարկներ ներկայացրել սակրեբուլոյին։

Նոյեմբերի 25-ից հետո Սակրեբուլոն նախնական բյուջեն փոփոխություններով կուղարկի քաղաքապետարան։ Բյուջեի նախագծի նույն կամ փոփոխված տարբերակը քաղաքապետարանի ղեկավարը սակրեբուլո կներկայացնի ոչ ուշ, քան դեկտեմբերի 10-ը։

Բյուջեի նախնական նախագիծը հրապարակվել է նաև Սակրեբուլոյի ֆեյսբուքյան էջում։

Կհետևենք, թե որքան ակտիվ կլինեն բնակիչները և կներկայացնե՞ն իրենց առաջարկները 2024 թվականի բյուջեին և կգրենք հետագա նյութերում.

Radio NOR · В Ниноцминда стартовало обсуждение бюджета на 2024 год