Հինգ նախագծեր կֆինանսավորվեն Youth Bank-ի կողմից

Հինգ նախագծեր կֆինանսավորվեն Youth Bank-ի կողմից

“Երիտասարդական բանկ” (Youth Bank) կազմակերպության ֆինանսական աջակցությամբ Նիբոծմինդայի “PITA” երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ նախագծերի 5 հեղինակներին ֆինանսական վկայականների հանձնման արարողություն:

18 նախագծից ֆինանսավորում կստանան 5-ը: Երկու նախագիծ վերաբերում են սպորտի ոլորտին, իսկ երեքը` բնապահպանությանն ու շրջակա միջավայրին: Նախագծերի գումարը կազմում է 300-ից մինչև 600 հազար լարի, որը հատկացրել է Եվրոպայի հիմնադրամը:

Հաղթող են ճանաչվել Մասիս Ստամբոլցյանի նախագիծը` 585 լարի, Արման Արզումանյանի նախագիծը` 450 լարի, Սարիկ Փութուլյանի նախագիծը` 538 լարի, Դավիթ Ջաղացպանյանի նախագիծը` 300 լարի և Շահանե Դարբինյանի նախագիծը` 360 լարի:

Մանրամասների մասին մեզ տեղեկացրեց “Youth Bank” կազմակերպության ղեկավար Գոհար Աղջոյանը.

Անահիտ Զալալյան



Opinion, pooling and voting