Նինոծմինդայի համայնքային NOR ռադիոկայանը գրեթե մեկ ամիս առաջ նյութ էր պատրաստում Երկրագիտական թանգարանի մասնակի վերանորոգման մասին։
Հասկանալու համար, թե ինչ աշխատանքներ են տարվում և որքան գումարով` հոկտեմբերի 18-ին պաշտոնական նամակով դիմել էինք Նինոծմինդայի քաղաքապետարան։
Նամակը պարունակում էր հետևյալ հարցերը.
NOR ռադիոկայանը 10 օր անց վերոնշյալ հարցերի պատասխանը չստացավ: Այնտեղից բացատրեցին, որ որոշ դեպքերում պատասխանը հնարավոր է տրվի մեկ ամսվա ընթացքում։ Սակայն նշենք, որ Վրաստանի օրենքը նման բան չի նախատեսում։
მუხლი 40. საჯარო ინფორმაციის გაცემა 1. საჯარო დაწესებულება ვალდებულია გასცეს საჯარო ინფორმაცია, მათ შორის, ელექტრონული ფორმით მოთხოვნილი საჯარო ინფორმაცია, დაუყოვნებლივ ან არა უგვიანეს 10 დღისა, თუ საჯარო ინფორმაციის მოთხოვნაზე პასუხის გაცემა მოითხოვს: https://matsne.gov.ge/ka/document/view/16270?publication=43&fbclid=IwAR0RCEzjggZ3rpQ1JeSLLwlrLA90F_uhTk_JrR08g16Y57aoDtzVPAj75U4
Պարզելու համար, թե ինչ խնդիր էր ծագել` դիմեցինք Երկրագիտական թանգարանի տնօրեն Արևիկ Տոներյանին։ Նա հայտնեց, որ թանգարանի մեկ սենյակի առաստաղը փլուզվել էր, հետևաբար դիմել են քաղաքապետարան որպեսզի վերանորոգում իրականացվի։ Թանագարանի տնօրենը վերանորոգման համար հատկացված ֆինանսական ծախսերի մասին տեղեկություն չուներ։
Այսօր` նոյեմբերի 16-ին ստացանք նամակի պատասխանը, որտեղ գրված է.
Տեղեկացնում ենք, որ Նինոծմինդայի երկրագիտական թանգարանի վերանորոգման գումարը կազմել է 8200 լարի` պահեստային ֆոնդից։ Աշխատանքները արդեն ավարտված են։ Աշխատանքները իրականացրել է անհատ ձեռներեց Նարինե Սուքիասյանը։
Ավելացնենք, որ թանգարանի ամբողջական վերանորոգման հարցին պատասխան չի տրվել։