«Մոտիվացիային խանգարող խնդիրների 10 արդիական լուծում». Գոռ Սիմոնյանի առաջին գիրքը

«Մոտիվացիային խանգարող խնդիրների 10 արդիական լուծում». Գոռ Սիմոնյանի առաջին գիրքը

«Անվախ մարդ չկա, բոլորս էլ ինչ-որ բանից վախենում ենք, դրա համար էլ պետք է նայել վախի աչքերին ու քայլել նրան ընդառաջ».

Մեջբերումը «Հայելու առաջ» գրքի առաջին գլխից է, որի հեղինակը Ծալկայի շրջանի Օզնի գյուղից Գոռ Սիմոնյանն է: Դեռ պատանեկան տարիքից հետևելով և ոգեշնչվելով համաշխարհային այնպիսի մոտիվատորների աշխատանքներից, ինչպիսիք են Մարկ Մենսոնը, Ռոբերտ Կիյոսակին և Ռիչարդ Բրենսոնը, մեր հերոսը փորձել է երիտասարդ ընթերցողին առաջարկել ժամանակակից մի գիրք, որտեղ փորձել է սեփական և տարբեր մարդկանց կյանքը որպես օրինակ ներկայացնելով օժանդակել երիտասարդների մոտիվացմանը, նպատակ ունենալով երիտասարդներին ձգել դեպի գիրքը:jnews.ge

«Հայելու առաջ» գիրքը Գոռը գրել է 18 տարեկանում,  սակայն ինչ-ինչ պատճառներով պայմանավորված, հիմա է միայն կարողանում ներկայացնել ընթերցողի դատին։  Գիրքը մոտիվացիայի մասին է, որտեղ հեղինակը մոտիվացիային խանգարող 10 արդիական լուծում է առաջարկում, նշելով, որ  բոլորի կյանքում էլ լինում է պահ, երբ թվում է, թե ամեն ինչ ավարտված է, բայց իրականում ոչ մի բան ավարտված չէ, ուղղակի մարդիկ վախենում են և հանձնվում:

«Երբ նոր էի սկսել գրել այս գիրքը․ խանգարող հանգամանքներ շատ կային, օրինակ․ գրքի հրատարակման ծախսերը հոգալու, առավել մեծ խոչւնդոտ էր նաև շրջավպատի կարծիքը, բոլորը մտածում էին, որ հնարավոր չէ այդ տարիքում գիրք գրել և դրան ավելացրած երիտասարդներին օգնել: Իհարկե, խոչընդոտները խանգարում էին, բայց ինչպես կարող էին դրանք ստիպել ինձ հանձնվել,  այն դեպքում երբ իմ նպատակն ու հորդորն է՝ երիտասարդներին երբեք չհանձնվել», – ասում է Գոռը:

Հարցին, թե ինչպես է համատեղում աշխատաքն ու գրելը, վերջինս պատասխանում է․ «Մասնագիստությունն ու աշխատանքն իր ամենօրյա զբաղմունքններ են, իսկ ստեղծագործելը ներաշխարհս նկարագրելու միջոց»։

grqery - 1

«Հայելու առաջ» գրքի հեղինակը նշում է՝ իր նպատակներից մեկը եղել է այն, որ հենց Վրաստանում և հայերենով տպագրվի իր գիրքը։

Գոռ Սիմոնյանն ընդգծում է՝ բոլորի կյանքում էլ լինում են պահեր, երբ հիասթափվում են ամեն ինչից և կոտրվում, սակայն հանձնվելու փոխարեն պետք է ուժ գտնել և առաջ գնալ։

«Հայելու առաջ» գիրքը տպագրվել է 400 օրինակով։ Կախված գրքի հաջողությունից ու հանրային ընկալումից է կախված, կշարունակի հեղինակը ստեղծագործել,  թե ոչ։

«Ամեն ինչ կախվա է այս գրքի հաջողությունից»:

Երիտասարդ հեղինակ Գոռ Սիմոնյանի «Հայելու առաջ» գրքի շնորհանդեսը կկայանա նոյեմբերի 26-ին՝  Թբիլիսիի  «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնում:

Գոռ Սիմոնյանը ծնվել է Մառնեուլի շրջանի Խոժոռնի գյուղում, ապա ընտանիքի հետ տեղափոխվել Ծալկայի շրջանի Օզնի գյուղ, որտեղ էլ հաճախել է դպրոց: Այժմ բարձրագույն կրթությունը շարունակում է Թբիլիսիում, սովորում է Իլիայի պետական համալսարանի բիզնես կառավարում բաժնում:

Թբիլիսիում դասերին զուգահեռ Գոռը դասավանդում է նաև Օզնի գյուղի «Արմաթ» կենտրոնում, շաբաթ-կիրակի օրերին գյուղի երեխաներին ծրագրավորում է սովորեցնում: Ինչպես նաև Գոռը նկարում է և դիմորդներին պարապում  ընդհանուր ունակություներ առարկան։

Gori nkary - 1