Գազի պայթյունից տուժած ընտանիքը գազամատակարարող ընկերությունից պահանջում է վնասի փոխհատուցում (տեսանյութ)

Գազի պայթյունից տուժած ընտանիքը գազամատակարարող  ընկերությունից պահանջում է վնասի փոխհատուցում (տեսանյութ)

Գանձա գյուղի բնակիչ Գուրգեն Հարությունյանի հարազատներն ու բարեկամները բողոքով դիմել էին SJGC գազի ընկերությանը, որպեսզի վերջինս բավարարի գազի պայթյունից առաջացած վնասը:

Գուրգեն Հարությունյանի խոսքով` գամգեոբայի կողմից հատկացված գումարը և այն գումարը, որը հատկացրել է SJGC գազի ընկերությունը, բավարար չէ:

Իրադրությունը պարզելու համար մենք հեռախոսազրույց ունեցանք SJGC գազի ընկերության ղեկավարներից Արամ Սանոսյանի հետ, ով մեզ պատասխանեց.

“Ելնելով մարդկային հասկացողությունից, տուժած ընտանիքին օգնելու համար, որը հայտնվել է վատ իրավիճակում, մենք Հենզել Մկոյանի և Անդրանիկ Մկոյանի հետ կօգնենք 30 000 լարիի չափով”:

Հիշեցնենք, որ երկու ամիս առաջ Գանձա գյուղում գազի արտահոսքի պատճառով պայթյուն էր առաջացել Գուրգեն Հարությունյանի տանը: Պայթյունի հետևանքով տուժել էին ընտանիքի երեք անդամները, որից մեկը երեխա: Տուժածները ստացել էին տարբեր աստիճանի այրվածքներ:

Մանրասմասների մասին դիտեք մեր տեսանյութում.

Անահիտ Զալալյան



Opinion, pooling and voting