Բակուրիանի-Ախալքալաք փլուզված ճանապարհը կվերականգնվի

Բակուրիանի-Ախալքալաք փլուզված ճանապարհը կվերականգնվի

Ավտոճանապարհների դեպարտամենտը հայտարարում է 2 247 322 լարիի մրցույթ Բորջոմի-Բակուրիանի-Ախալքալաք կապող մայրուղու վերակառուցման համար։ Խոսքը երեք հատվածների մասին է, որոնք վնասվել են սողանքային գործընթացների ակտիվացման հետեւանքով։

Փորձագետի գնահատմամբ՝ ճանապարհը ըստ ինժեներաերկրաբանական պայմանների բարդության, պատկանում է երկրորդ կարգին։

Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ ճանապարհի հատվածներում նախատեսվում է կազմակերպել ջրատարներ և երկաթբետոնե հենապատեր։

Մրցույթի հայտերի ընդունումը կշարունակվի նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 4-ը ներառյալ։

Մրցույթում հաղթող ճանաչված ընկերությունը պետք է աշխատանքները ավարտի պայմանագրի ստորագրումից հինգ ամսվա ընթացքում։ sknews.ge