Նինոծմինդայի մունիցիպալիտետում ոչ բոլոր գյուղերն ունեն խաղահրապարակներ, բայց դրանցից յուրաքանչյուրում փոքր երեխաներ են ապրում։ Այն գյուղերից մեկը, որտեղ մանկական խաղահրապարակ չկա` Փարվանան է։
Գյուղի դեռահաս Շուշան Մկրտչյանի կողմից տեսանյութ է նկարահանվել, թե ինչպես են երեխաները երազում խաղահրապարակ ունենալու մասին։ Նրանցից շատերը, ովքեր հնարավորություն ունեն իրենց երեխաներին տարել են Փոկա գյուղի կամ Նինոծմինդա քաղաքի խաղահրապարակներ ։
Այժմ Փարվանա գյուղի երեխաների երազանքն իրականություն է դառնում, և նրանք կկարողանան ժամանակ անցկացնել հենց իրենց գյուղի ատրակցիոնների վրա:
Օրերս մրցույթ էր հայտարարվել և անցկացվել գյուղի մանկապարտեզի համար ատրակցիոններ գնելու և տեղադրելու համար։ Այդ աշխատանքների համար մունիցիպալ բյուջեից հատկացվել է 15 000 լարի գումար։ 14 500 լարիի չափով մրցույթում հաղթող է ճանաչվել անհատ ձեռնարկատեր Զոյա Համազարյանը։ Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ պայմանագիրը կնքելու օրվանից 20 օրացուցային օրվա ընթացքում պարտավոր է ձեռք բերել և տեղադրել մանկական ատրակցիոններ։ Այս պահին քաղաքապետարանի և անհատ ձեռնարկատեր Զոյա Համազարյանի միջև պայմանագիր է նախապատրաստվում։
Քաղաքապետի ներկայացուցիչը մեզ հետ զրույցում ասաց, որ ատրակցիոնները կտեղադրվեն գյուղի մանկապարտեզի բակում։ Սա, սակայն, չի նշանակում, որ միայն մանկապարտեզ հաճախող երեխաները կկարողանան խաղալ։ Գյուղի բոլոր երեխաները ցանկացած պահի կկարողանան գալ և խաղալ: Գյուղում կան 100-ից ավելի երեխաներ, ովքեր ցածր տարիքի են:
Այս մասին մանրամասնեց Փարվանայի գյուղապետարանի ներկայացուցիչ Մասիս Աղայանը։
სურათები_და_ნახაზი by Radio NOR on Scribd
Նշենք, որ այս տարի մանկական խաղահրապարակների տարածքի բարեկարգումն արդեն սկսվել է Ժդանովական, Եֆրեմովկա, Կաթնատու, Օրոջալար, Սաթխա, Մ.Խանչալի գյուղերում և Նինոծմինդա քաղաքի որոշ հատվածներում՝ Խոջաբեկում և Նորաշենում։ Նաև «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում ատրակցիոններ են տեղադրվում Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գորելովկա և Ղաուրմա գյուղերում։