
Բորջոմիում այսօր՝ նոյեմբերի 17-ին, Ախալդաբայի մոտ բեռնատար է կողաշրջվել: Այս մասին տեղեկություն է հաղորդում «Բորջոմի» հեռուստաընկերությունը։
Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել։ Բեռնատարում եղել է միայն վարորդը:
ՆԳՆ տեղեկատվության համաձայն՝ դեպքի առթիվ հարուցվել է վարչական վարույթ։ tv9news.ge