
Ադրբեջանի Իսմայիլի շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկություն է տարածել Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիային կից սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը, հայտնում են ԶԼՄ-ները։
Ըստ տեղեկությունների՝ 3,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել տեղական ժամանակով ժամը 04:56-ին։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Իսմայիլի կայարանից 3 կիլոմետր դեպի հյուսիս։ Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 7 կիլոմետր խորության վրա։ news.am