Քա՞նի լարիով կտուգանվեք առանց ձմեռային անվադողերի վարելը

Քա՞նի լարիով կտուգանվեք առանց ձմեռային անվադողերի վարելը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց և 78 ձայնով պաշտպանեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխության նախագիծը, որը վերաբերում է ճանապարհային երթեւեկության անվտանգության հարցերին։Եթե վարորդը տրանսպորտային միջոցը պատշաճ կերպով չի , լեռնանցքներում և լեռնային շրջաններում նրա տեղաշարժը կսահմանափակվի։ Վերահսկողությունն իրականացվնում է պարեկային ոստիկանության կողմից։ Կառավարությունը յուրաքանչյուր գոտու վերաբերյալ որոշում կկայացնի և համապատասխան արգելող նշաններ կտեղադրվեն։ sknews.ge

Փոփոխությամբ վարչական տույժեր կկիրառվեն նաեւ այն դեպքերում, երբ վարորդը չի կատարում պահանջները՝ տուգանքը կկազմի 100 լարի, իսկ վարորդական իրավունքի վկայականից կհանվի 5 միավոր։

Ըստ ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդրե Դարախվելիձեի, ձմռանը Վրաստանի կառավարության սահմանած գոտիներում (անցուղիներում, ինչպես նաև լեռնային շրջաններում) պահանջ կսահմանվի, որ մեքենայի բոլոր չորս անիվները պետք է հագցված լինի ձմեռային անվադողերով։

«Նշված փոփոխության նպատակը ճանապարհային անվտանգության ապահովումն է։ Մենք կանոնակարգ ենք մտցնում, ըստ որի՝ դեկտեմբերի 1-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում կառավարության սահմանած կոնկրետ գոտիներում ձմեռային անվադողերով տրանսպորտային միջոցներ վարելու պարտավորություն է սահմանվելու։ Դա անհրաժեշտ է, որպեսզի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ապահով լինի»,- ասել է Ալեքսանդրե Դարախվելիձեն։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանը։