իացյալ Նահանգները, Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը մոտ են մարտերի հնգօրյա դադարի և պատանդների ազատ արձակման շուրջ համաձայնության հասնելուն: Այս մասին հայտնում է The Washington Post թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
Նրանց խոսքով՝ կողմերը «մոտ են համաձայնության կնքմանը, որով Գազայի հատվածում մարտերի հնգօրյա դադարի դիմաց ազատ կարձակվեն պատանդ պահվող տասնյակ կանայք և երեխաներ»։
Հրատարակության աղբյուրները նշում են, որ պատանդների ազատ արձակումը կարող է սկսվել «մոտ օրերս»։
Ինչպես պարզաբանում է հրատարակությունը, «վեց էջանոց համաձայնագիրը» ենթադրում է, որ «հակամարտության բոլոր կողմերը կսառեցնեն ռազմական գործողությունները առնվազն հինգ օրով»։
Սպասվում է, որ ազատ կարձակվեն «239 պատանդից 50-ը կամ ավելին», նախատեսվում է, որ նրանք ազատ կարձակվեն «խմբաքանակով՝ յուրաքանչյուր 24 ժամը մեկ»։ Մարտական դադարը կօգտագործվի նաև Եգիպտոսից «մարդասիրական օգնության, ներառյալ վառելիքի մատակարարումը զգալիորեն մեծացնելու համար», նշում է WP-ն։
Պարբերականը պարզաբանում է, որ փաստաթուղթը համաձայնեցվել է Դոհայում՝ ԱՄՆ-ի, Իսրայելի և ՀԱՄԱՍ-ը ներկայացնող միջնորդների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած խորհրդակցություններից հետո։ Նրա խոսքով՝ «մինչև վերջին պահը պարզ չէր՝ արդյոք Իսրայելը կհամաձայնի Գազայի հատվածում իր ռազմական գործողության ժամանակավոր դադարին»։