Անձրև, ձյուն, բուք, ուժգին քամի, տեսանելիության վատթարացում. Առաջիկա օրերի եղանակը

Անձրև, ձյուն, բուք, ուժգին քամի, տեսանելիության վատթարացում. Առաջիկա օրերի եղանակը

Նոյեմբերի 20-ից 22-ը Վրաստանում սպասվում է անձրեւ, լեռնային շրջաններում՝ ձյուն, տեղ-տեղ հնարավոր է ուժգին բուք, հնարավոր են ձնահյուսեր, քամու ուժգնացում, ծովում 4-5 բալ փոթորիկ։

Վրաստանի գետերի վրա սպասվող տեղումները կարող են ջրի մակարդակի զգալի բարձրացում առաջացնել, իսկ լեռնոտ գոտիներում՝ սողանքների և սելավների առաջացում և ակտիվացում։ Սպասվող առատ ձյան, ձնահյուսի վտանգի, լեռնային և բարձր լեռնային շրջաններում բքի և տեսանելիության վատթարացման պատճառով ավտոճանապարհների առանձին հատվածներում հնարավոր է սահմանափակվի երթևեկությունը։