
Reuters-ի փոխանցմամբ՝ Սեւ ծովում խորտակվել է թուրքական բեռնատար նավը՝ 12 ուղեւորներով։
«Փոթորկի ժամանակ Թուրքիայի սեւծովյան ափին խորտակվել է թուրքական բեռնատար նավը՝ 12 ուղեւորներով։ Իշխանությունները չեն կարողացել կապ հաստատել անձնակազմի հետ»,- ասել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։
Ինչպես գրում է «Reuters»-ը, տարածաշրջանում ուժեղ փոթորիկ է պատվել, վատ եղանակը խոչընդոտել է նավի որոնումները։
«Երբ եղանակը բարելավվի, անմիջապես կսկսվեն որոնողափրկարարական աշխատանքները»,- լրագրողներին ասել է Էրլիկայան։ 1tv.ge