
Ռուսաստանի հիդրոօդերեւութաբանության կենտրոնի գիտական տնօրեն Ռոման Վիլֆանդի խոսքով` ընթացիկ տարին կլինի ամենաշոգն աշխարհում օդերևութաբանական դիտարկումների մեկնարկից ի վեր։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես նշել է Վիլֆանդը, այս երեւույթը բացատրվում է ինչպես մարդածին, այնպես էլ բնական գործոններով։ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության տվյալները հաստատում են, որ նոյեմբերը, դեկտեմբերը և ամբողջ ընթացիկ տարին ռեկորդային բարձր ջերմաստիճան կսահմանեն։
Վիլֆանդը մատնանշել է այս երևույթի վրա ազդող երկու հիմնական գործոն՝ գազերի կոնցենտրացիայի ավելացում, որոնք նպաստում են ջերմոցային էֆեկտին և ջերմաստիճանի բարձրացում Խաղաղ օվկիանոսում: Վերլուծությունը ցույց է տվել, որ կլիմայական ակտիվ գազերի կոնցենտրացիան՝ ինչպիսիք են ածխաթթու գազը, ազոտի օքսիդը և մեթանը, շարունակում են աճել։ shantnews.am