Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչների համար գյուղատնտեսությունը հիմնական եկամուտներից մեկն է։
Թվում էր, թե այս տարի Նինոծմինդայի մունիցիպալիտետում կարտոֆիլի իրացման խնդիր չպետք է լինի, սակայն բնակիչները բողոքում են, որ կարտոֆիլի մի մասը դեռ պահեստներում է, և վաճառքի գինը շատ ցածր է։
Նինոծմինդայի շրջանի Օրոջալար գյուղի բնակիչները NOR -ռադիոկայանի հետ զրույցում նշեցին․ «Գնորդները եկան ու առաջարկեցին 40-45 թեթրի, բայց այս գինը ծախսերը չի ծածկում։ Կան գնորդներ ովքեր առնում են նույնիսկ 25 թեթրիվ, եթե այդ գնով վաճառենք ապա մեր տանջանքն ու ապրուստը կլցնենք ջուրը»։
Ինչպես բնակիչներն են ասում, այլ երկրներից էժան կարտոֆիլ են բերում, իսկ մեր կարտոֆիլը մնացել է, ի՞նչ անենք։ Կարտոֆիլի սերմացուն գնել ենք թանկ, վճարել ենք պարարտանյութի և տեխնիկայի համար։ Կարտոֆիլը մնացել է տունը, հույսով ենք որ գինը կբարձրանա և կկարողանանք վաճառել հարմար գնով։
Մանրամասները՝ ձայնագրությունում․
Կարդացեք նաև՝