Դժբախտ պատահար Ախալքալաք -Կարծախ տանող ճանապարհին

Դժբախտ պատահար Ախալքալաք -Կարծախ տանող ճանապարհին

Նոյեմբերի 20 -ին՝ ժամը 20։00 -ի սահմաններում, Ախալքալաքից դեպի Կարծախ տանող ճանապարհին տեղի է ունեցել դժբախտ պատահար։

Բեռնատար ավտոմեքենան ձյան և մերկասառույցի պատճառով հայտնվել է հանդիպակաց գոտում, թեքվել և ամբողջությամբ փակել է ճանապարհը։ Ականատեսների խոսքով՝ մեքենան իր երթևեկելի գոտի բերելու ընթացքում վարորդը հանկարծամահ է եղել։

Ոստիկանության աշխատակցի խոսքով՝ այս պահին ճանապարհը փակ է քանի որ սպասում են փորձագետների ժամանելուն։

Դեպքի վայրում աշխատում են Վրաստանի ՆԳՆ ճանապարհային ոստիկանության ինչպես նաև շտապ օգնության աշխատակիցները։