Վրաստանի քաղաքացիները կարող են ազատ մեկնել Եվրոպա մարտի 28-ից. Ջանելիձե

Վրաստանի քաղաքացիները կարող են ազատ մեկնել Եվրոպա մարտի 28-ից. Ջանելիձե

Բրյուսելում գտնվող Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն հայտնել է, որ Վրաստանի համար ԵՄ երկրներ ազատ մուտքի իրավունքը պաշտոնապես ուժի մեջ է մտնում մարտի 28-ին: Նախօրեին որոշումը ստորագրել են Եվրախորհրդարանի նախագահն ու ԵՄ-ի նախագահող երկրի՝ Մալթայի ներկայացուցիչը:

Ջանելիձեն մասնավորապես ասել է, որ որոշումը կհրապարակվի մարտի 8-ին, ուժի մեջ կմտնի` 28-ին, որից հետո բոլոր այն քաղաքացիները, ովքեր ունեն կենսաչափական անձնագրեր, կարող են այցեր կատարել շենգենի երկրներ՝ 90 օր կարճաժամկետ եւ 180 օր՝ զբոսաշրջության, բիզնեսի և հարազատների հետ հանդիպման նպատակով:

www.aliq.ge



Opinion, pooling and voting