
Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում առատ ձյան և ձնահոսքի վտանգի պատճառով արդեն 2 -րդ օրն է արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
Ինչպես NOR ռադիոկայանին հայտնեց տեղում գտնվող բնակիչը, այսօր՝ նոյեմբերի 21 -ին ժամը 10։00 -ի դրությամբ, ճանապարհը արդեն մաքրվում է։
Ճանապարհը ամբողջովին բացվելու դեպքում նյութը կթարմացվի։
Տեսանյութն ու տեղեկությունը տրամադրել է Նինոծմինդայի շրջանի բնակիչը։
Կարդացեք նաև՝