Նինոծմինդայում տեղի ունեցավ ՛՛Пуля՛՛ ֆիլմի առաջին մասի անդրանիկ ցուցադրությունը

Նինոծմինդայում տեղի ունեցավ ՛՛Пуля՛՛ ֆիլմի առաջին մասի անդրանիկ ցուցադրությունը

Նինոծմինդա քաղաքի կինոթատրոնում տեղի ունեցավ ՛՛Пуля՛՛ խաղարկային ֆիլմի առաջին մասի առաջին ցուցադրությունը:
Կինոթատրոնի դահլիճը լիքն էր հանդիսատեսով: Մինչև վերջ ֆիլմի ռեժիսորները գաղտնի էին պահում ֆիլմի մանրամասները: Ֆիլմը քրեական, դետեկտիվ ժանրի է: Ցուցադրությունից առաջ ելույթ ունեցան և ֆիլմի նկարահանման մասին պատմեցին գլխավոր դերակատարները: Ֆիլմի սցենարիտ Վահե Իրիցյանի խոսքով՝ ֆիլմի երկրորդ մասը կնկարահանվի մի քանի ամսից:

Չնայած ֆիլմում կանայք ունեն սահմանափակ մասնակցություն, սակայն դահլիճում բավականին շատ էին գեղեցիկ սեռի ներկայացուցիչները:

Վահեի խոսքով` դերասաններին ընտրել է իր ընկերական շրջապատից, ովքեր ցանկություն ունեցել են ֆիլմում նկարահանվել: Ֆիլմի սցենարը գրել է ինքը` Վահե Իրիցյանը, իսկ մնացածները օգնել են գտնել տեխնիկա և նկարահանել ֆիլմի առաջին կադրերը: Նկարահանումների հիմնական մասը տեղի է ունենում Նինոծմինդայի փողոցներում և այն վայրերում, որոնք համապատասխանում են ֆիլմի սցենարին: Ֆիլմի տևողությունը 35 րոպե է, նկարահանման աշխատանքները ավարտին էին հասցվել փետրվարի վերջին:

Նինոծմինդայի և Ախալքալաքի երիտասարդներից և ավագ սերնդից շատերը, տեղեկանալով, որ ֆիլմ է նկարահանվում, ցանկություն էին հայտնել հանդես գալ նրանում:

Ֆիլմի նկարահանմանը մեծ աջակցություն է ցուցաբերել Ադամ Այվազյանը, ով հայտնի դերասան է Հայաստանում և նույնպես նկարահանվել է ՛՛Փամփուշտ՛՛ ֆիլմում:

Մեր այն հարցին, թե ֆիլմում առկա են թմրանյութի օգտագործման պահեր, Վահե Իրիցյանը նշեց, որ իրենք մտածել են այդ մասին ,նրանք ոչ թե քարոզում են այնա այլ ընդհակառակը՝ ցույց են տալիս այդ կյանքի ամբողջ դժվարությունը:


Ֆիլմի հնչյունավորումը կատարվել է Ռադիո Նորի ստուդիայում և նկարահանման տեխնիկան ևս տրամադրել է Նոր Ռադիոն:


Ֆիլմի արժեքը երեք լարի էր, բոլոր տոմսերը սպառված են:



Opinion, pooling and voting