Վրաստանի կրթության և գիտության նախարարության (ԿԳՆ) նախաձեռնությամբ ավարտվել է ազգային ուսումնական պլանում (ԱՈՒՊ) փոփոխությունների վերաբերյալ աշխատանքների առաջին փուլը։ ԿԳՆ-ի փոխանցմամբ՝ թարմացված փաստաթուղթը ենթադրում է ավելի մեծ ինքնավարություն պետական և մասնավոր դպրոցներին:
Փոփոխությունները կազդեն ուսուցման պլանավորման և կառավարման հետ կապված բոլոր բաղադրիչների վրա, ներառյալ ուսուցման սկզբունքները, նպատակները և բովանդակային առաջնահերթությունները, ինչպես նաև դասավանդման մեթոդները, գնահատումը և ուսուցման գործընթացի կազմակերպումը: Արդյունքում, ուսուցման յուրաքանչյուր բաղադրիչ ավելի շատ կենտրոնացած է հանրակրթական հաստատություններին աջակցելու վրա և ավելի շատ հնարավորություններ է ընձեռում դպրոցներին պլանավորելու ուսումնական գործընթացը ստեղծագործաբար և աշակերտի լավագույն շահերը հաշվի առնելով:
Նախատեսվում են հետևյալ փոփոխությունները.
Հստակ սահմանվել են, թե ինչ է նշանակում աշակերտակենտրոն, խոր ուսուցում,
Սահմանվել են այն սկզբունքները, որոնց հիման վրա կձևավորվեն ուսուցման արդյունքները և միջանկյալ ուսումնական նպատակները,
Հստակեցվել են այն սկզբունքները, որոնց հիման վրա ուսուցիչները պետք է անցկացնեն որոշիչ և զարգացնող գնահատում,
Հստակեցվել են դպրոցական ծրագրի գործառույթն ու նշանակությունը,
ԱՈՒՊ նպատակները ձևակերպվել են նոր ձևով (հիմնվելով հանրակրթության ազգային նպատակների, որակավորումների շրջանակի և 21-րդ դարի հնարավորությունների վրա),
Յուրաքանչյուր առարկայական խմբի համար ձևակերպվել են նոր նպատակներ՝ ըստ քայլերի: Մասնավոր դպրոցներին թույլատրվել է ինքնուրույն որոշել, թե ինչ առարկաներ կդասավանդեն (ուսումնառության ինչպիսի արդյունքներ են սահմանում) այդ նպատակներին հասնելու համար,
ԱՈՒՊ-ից հանվել են մեթոդական առաջարկները (չեղարկվել են խորհուրդները՝ ինչպես կարելի է պլանավորել տարեկան ծրագրերը),
Վերացվել են որոշիչ գնահատման բաղադրիչները (դասարանական, տնային, ամփոփիչ) և մոդելները։ Դպրոցներն իրենք կարող են ստեղծել յուրօրինակ որոշիչ գնահատման համակարգ և սկզբունքներ, որոնց համաձայն` դպրոցական համակարգում գրված գնահատականները կվերածվեն ԱՈՒՊ-ով սահմանված 10 միավորանոց համակարգի,
Մասնավոր դպրոցներին թույլատրվել է սահմանել ոչ թե դասարանի, այլ՝ աստիճանը հաղթահարելու շեմ,
Եթե դասարանում աշակերտի ցանկացած առարկայի տարեկան միջին միավորը 5.0-ից ցածր է, դպրոցը պարտավոր է աշակերտին առաջարկել շտկողական (ռեմեդիացիոն) ծրագիր աշնանային քննությունից առաջ,
Շտկողական (ռեմեդիացիոն) ծրագիրը, նվազեցնող և արագացված ուսումնական ծրագրի տեսքով, դպրոցը պետք է առաջարկի նաև այն աշակերտներին, որոնք դպրոցից դուրս են մնացել կամ ուսումը թողնելու բարձր ռիսկի տակ են: Ուսումնական ծրագրի բովանդակությունը որոշում է հենց դպրոցը՝ ԱՈՒՊ-ի հիման վրա,
Դպրոցն ինքն է որոշում դպրոցի ժամաքանակը՝ համապատասխան հիմնավորումներով՝ հաշվի առնելով սովորողների կարիքներն ու շահերը, ինչպես նաև դպրոցի մարդկային և ֆինանսական ռեսուրսները։ ԱՈՒՊ-ում տրված ժամաքանակը միայն առաջարկություն է,
Առարկայական ամբիոնների և դասղեկների գործառույթներն այլևս նկարագրված չեն ԱՈՒՊ-ում: Դպրոցներն իրենք կարող են որոշել, թե դպրոցական համայնքի անդամներն ինչ գործառույթներ են իրականացնելու, և ինչպիսին է լինելու դպրոցի կառուցվածքը,
Մասնավոր դպրոցի օտարալեզու ծրագրում ընդգրկված օտարերկրյա քաղաքացիների համար պետական լեզվի ուսուցման մակարդակները որոշվում են ըստ դասավանդման տարիների (հիմնվելով ընդհանուր եվրոպական լեզվական առաջարկությունների շրջանակի վրա),
Վրացական հատվածում/դպրոցում հանվել է ազգային փոքրամասնությունները ներկայացնող աշակերտների սահմանափակումը, որը ենթադրում է 10 դիմորդի դեպքում մայրենի լեզվի ուսուցման պահանջ։ Ուստի անհատապես վրացական հատվածում դասավանդելու դեպքում յուրաքանչյուր ուսանողի հնարավորություն կտրվի սովորելու մայրենի լեզուն։
Վերանայման գործընթացը կավարտվի 2024 թվականի գարնանը։ aliq.ge