Մարտի 3-ը Վրաստանում նշվում է որպես Մայրերի օր: Մայր լինելը մեծ երջանկություն է, մեծագույն պատասխանատվություն և դժվար աշխատանք: Նինոծմինդայի համայնքային ռադիոն շնորհավորում է բոլոր կանանց գեղեցիկ տոնի առթիվ՝ ցանկանալով քաջ առողջություն, համբերություն, բարեկեցություն և սեր:
Հիշեցնենք, որ մարտի 3-ը մայրերի տոն է սահմանել Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիան և 1991թ. այս որոշումը օրինականացվեց Վրաստանի Գերագույն Խորհրդի կողմից: Այն ժամանակ ենթադրվում էր, որ Մարտի 3-ը կփոխարինի Մարտի 8-ին, սական մինչ օրս էլ Վրաստանում երկու օրն էլ տոնական են: