
Ինտենսիվ մաքրման աշխատանքների արդյունքում միջազգայնորեն կարևոր Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում վերականգնվել է թեթև մեքենաների երթևեկությունը, իսկ կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների երթեւեկությունն արգելված է։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Գուդաուրի -Կոբի հատվածում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի` միայն ձնահոսքից պաշտպանող թունելներով։
Նշված ռեժիմով երթևեկությունը կիրականացվի պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ և համակարգմամբ։