
Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի հատվածում՝ Փարավանայի լեռնանցքում (94-113 կիլոմետր) օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով (վատ տեսանելիություն, ձյուն, քամի) արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժը։
Երեկ գիշերվանից փակ է Փարավանայի լեռնանցքը։ Քամու և ցածր տեսանելիության պատճառով ճանապարհին երթևեկության վերականգնման ստույգ ժամը հայտնի չէ, հնարավոր է՝ օրվա ընթացքում, ասել են վարչությունից։
Մենք կհետևենք թարմացումներին և կտեղեկացնենք հաջորդ հաղորդագրության մեջ, երբ բացվի Նինոծմինդա-Ծալկա ուղղությամբ ճանապարհը։
Նինոծմինդա-Բավրա ուղղությամբ ճանապարհը բաց է։