Նինոծմինդայի եւ Ախալքալաքի թվով 5 քիք-բռնցքամարտիկներ մարզիչ Սերգեյ Տոնականյանի գլխավորությամբ օրեր առաջ մեկնել էին Իտալիա, քաղաք Միլանում մասնակցելու տեղի ունեցող քիքբոքսինգի աշխարհի բաց առաջնությանը:
Մարզիչ Սերգեյ Տոնականյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Միլան քաղաքում նոյեմբերի 12 և13 -ին տեղի ունեցավ քիքբոքսինգի աշխարհի առաջնությունը: Մենք ունեցանք թվով 3 ոսկե մեդալակիրներ՝ Ալբերտ Պոդոսյան, Նարեկ Պոդոսյան, Սարգիս Տոնականյան։ Արծաթե մեդալներ նվաճեցին Հակոբ Խաչատրյանը և Վարազիկ Հակոբյանը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել արտերկրում բնակվող ծնունդով Սաթխա գյուղի բարերարներին, ինչպես նաև Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներին աջակցելու ու ձեռք մեկնելու համար»:
Մանրամասները՝ ձայնագրությունում.
Կարդացեք նաև՝