
Նոյեմբերի 23-ին՝ օրվա երկրորդ կեսից մինչև ուշ երեկո, Արևմտյան Վրաստանում սպասվում է անձրեւ, բարձր լեռնային շրջաններում՝ ձյուն, տեղ-տեղ՝ ուժեղ, հնարավոր են ձնահյուսեր։
Արևմտյան Վրաստանի գետերի վրա սպասվող տեղումները կարող են ջրի մակարդակի զգալի բարձրացում առաջացնել, իսկ լեռնային շրջաններում՝ սողանքների և սելավների առաջացում և ակտիվացում։
Վրաստանի լեռնային և բարձրալեռնային շրջաններում սպասվող առատ ձյան, ձնահյուսերի վտանգի և տեսանելիության վատթարացման պատճառով ավտոճանապարհների առանձին հատվածներում հնարավոր է սահմանափակվի երթևեկությունը։