Ճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ մաքրման աշխատանքների արդյունքում Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 94- կմ 113 հատվածում (Փարավանայի լեռնանցք) վերականգնվել է բեռնատարներով և կիսակցորդներով երթեւեկությունը:
Նոյեմբերի 20-ից 22-ը Վրաստանում սպասվում է անձրեւ, բարձր լեռնային շրջաններում՝ ձյուն (որոշ վայրերում՝ առատ)և բուք։ Կանխատեսվում է արևմտյան քամու ուժգնացում, ծովում սպասվում է փոթորիկ՝ 4-5 բալ։
Վրաստանի գետերի վրա սպասվող տեղումները կարող են ջրի մակարդակի զգալի բարձրացում առաջացնել, իսկ լեռնոտ շրջաններում՝ սողանքներ։ Լեռնային և բարձր լեռնային շրջաններում սպասվող առատ ձյան, ձնահյուսի վտանգի, բքի և տեսանելիության վատթարացման պատճառով ավտոճանապարհների առանձին հատվածներում հնարավոր է սահմանափակել երթևեկությունը։sknews.ge