Կեղծ դոլարի շրջանառման գործով 4 անձ է ձերբակալվել

Կեղծ դոլարի շրջանառման գործով 4 անձ է ձերբակալվել

Վրաստանում խոշոր չափի կեղծ արժույթ շրջանառելու գործով 4 անձ է ձերբակալվել: Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության տեղեկատվության համաձայն, օպերատիվ-որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում նախապես կազմակերպված խմբի կողմից խոշոր չափի կեղծ արժույթ վերցնելու փաստով չորս անձ է ձերբակալվել:

Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալները, ապօրինի նյութական օգուտներ ստանալու նպատակով, Թբիլիսիում առգրավվել են 29 հազար 900 ԱՄՆ դոլար արժողությամբ 100 դոլարանոց կեղծ թղթադրամ։ Քննչական գործողությունների արդյունքում մեղադրյալներից լրացուցիչ առգրավվել է 2 հատ կեղծ 100 դոլարանոց և 1 հատ կեղծ 50 եվրոյի թղթադրամ։

«Հետաքննությունն է անցկացվում Վրաստանի քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի երկրորդ մասով, որը նախատեսում է ազատազրկում 7-ից 10 տարի ժամկետով»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: aliq.ge