«Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մամզարա գյուղում նախատեսվում է գերեզմանատան բարեկարգում, Փոքր Գոնդուրա գյուղում խմելու ջրի համակարգի վերանորոգում, իսկ Մեծ Գոնդուրայում ոռոգման ջրի համակարգի անցկացում։
Թե ո՞ր փուլում են գտնվում վերոնշյալ աշխատանքները փորձեցինք պարզել բնակիչներից և գյուղի մասնագետներից։
Մեծ Գոնդուրա գյուղի բնակիչների մի մասը տեղեկություն չուներ կատարվող աշխատանքներից նշելով, որ միայն լսել են դրանց մասին։ Մամզարայի բնակիչների մի մասն էլ լավ տեղեկացված էր «Օգնություն գյուղին» ծրագրով կատարվող աշխատանքներին և նշեցին որ գյուղի գերեզմանատանը, իրերի տեղադրման համար նախատեսված փոքրիկ տան կառուցումն արդեն ավարտվել է։
Փոքր Գոնդուրա գյուղի մասնագետ Արթուր Ղռմաջյանը NOR -ի հետ զրույցում ասաց․ «Գյուղական ծրագրով նախատեսված էր 16 000 լարի ջրատար խողովակների փոփոխման համար։ Աշխատանքներն արդեն ավարտված են, փոխվել է 446մ երկարությամբ խմելու ջրի համար նախատեսված խողովակներ, որոնք գտնվում են Դիլիֆ գյուղի մեջ։ Խողովակները շատ անմխիթար վիճակում էին և այդ պատճառով ջրի գրեթե 30 % -ը անտեղի հոսում էր, հիմա այդ խնդիրը արդեն լուծվել է։ Աշխատանքներն իրականացրել է անհատ ձեռներեց Ռազմիկ Ղումաշյանը»։ (NAT230013269)
Նշենք, որ Մամզարա գյուղի գերեզմանատանը իրերի տեղադրման համար նախատեսված տան կառուցման աշխատանքներն նույնպես ավարտվել են։ Աշխատանքներն իրականացրել է անհատ ձեռներեց Սիրական Զաքարյանին պատկանող ընկերությունը, որի համար նախատեսված էր 15 820 (NAT230013256) լարի գումար։
«Մեծ Գոնդուրայում ոռոգման համակարգի անցկացման աշխատանքները նախատեսված գյուղական ծրագրով, ավարտվել են։ Հաջորդ տարի նույնպես պետք է շարունակենք անցկացնել, որպեսզի բնակիչները կարողանան ջրել իրենց արտերը։ Ինչպես նաև բարեկարգվել է կենդանիների խմելու ջրի համար նախատեսված ջրավազանը: Գումարը նախատեսված էր 16 000 լարի, իսկ աշխատանքներն իրականացրել է անհատ ձեռներեց Ռազմիկ Ղումաշյանին պատկանող ընկերությունը»,- ասաց Մեծ Գոնդուրա գյուղի մասնագետ Համբարձում Թադևոսյանը։ (NAT230013269) tenders.procurement.gov.ge
Կարդացեք նաև՝