Ադրբեջանում հուղարկավորության արարողության ժամանակ արտակարգ միջադեպ է տեղի ունեցել։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բարդայի շրջանի Ենի Դաշքենդ գյուղում երկհարկանի մասնավոր բնակելի տանը հուղարկավորության ժամանակ երկրորդ հարկի հատակի մի մասը փլուզվել է։
Նշվում է, որ հյուրերը հավաքվել են երկրորդ հարկի սենյակներից մեկում, այդ ժամանակ էլ հատակը փլուզվել է։
Պատահարի հետևանքով մեկ զոհ և վիրավորներ կան։ Մասնավորապես, հաղորդվում է, որ Բարդայի Կենտրոնական շրջանային հիվանդանոց է հոսպիտալացվել 23 մարդ։ Մինչ բժիշկների ժամանելը մեկ մարդ մահացել է։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ © factor.am