
«Premium Car Sakartvelo» ընկերության անունից օտար երկրի քաղաքացին պայմանագրեր է կնքել Վրաստանի քաղաքացիների հետ, մեքենաների մատակարարման համար կանխավճար է ստացել և մեքենաները չի ուղարկել։ Վրաստանում նրան հեռակա մեղադրանք է առաջադրվել խարդախության համար, և նա հետախուզման մեջ է, հայտնում է Վրաստանի դատախազությունը։
Հետաքննության տվյալներով՝ մեղադրյալը ավտոմեքենաների մատակարարման համար պայմանագրեր է կնքել 17 քաղաքացու հետ, որպես կանխավճար ստացել է 416,451 հազար լարի և անհետացել։
Մեղադրյալի նկատմամբ խուզարկության արձանագրություն և կալանավորման որոշում է կայացվել, իսկ դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց հեռակա կիրառել է կալանք։
Մեղադրյալի քաղաքացիությունն ու անունը դատախազությունը չի բարձրաձայնում: jnews.ge