Նոյեմբերի 24-ին Նինոծմինդայի քաղաքապետարանի սակրեբուլոն նիստում քննարկել է 2024 թվականի բյուջեի նախագիծը։ Պատգամավորները նախագիծը վերադարձրել են քաղաքապետարան՝ կատարելով առաջարկություններ։
Այս տարի, ինչպես միշտ, Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակչությունը պասիվ էր սակրեբուլոյի նիստերում բյուջեի քննարկման հարցում։ Չնայած այն հանգամանքին, որ NOR ռադիոն բազմիցս գրել է, որ բնակիչները և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները կարող են մասնակցել սակրեբուլոյի լսումներին, որտեղ նրանք կարող են ներկայացնել իրենց առաջարկները, որոնք կքննարկվեն բյուջեն կազմելիս, բնակիչները նիստերին ներկա չէին։
Սակայն այս տարի պատգամավորներն ու գյուղապետարանի ներկայացուցիչները բազմիցս հանդիպել են գյուղերի բնակիչների հետ և ծանոթացել բնակիչների կարծիքներին, ինչպես նաև առաջարկություններ են ստացել, թե ինչ աշխատանք է կարևոր գյուղական համայնքների համար։
Սակրեբուլոյի ֆինանսական հարցերով փորձագետ-խորհրդատու Անդրանիկ Խաչատրյանի խոսքով, չնայած այն հանգամանքին, որ բնակիչները բյուջեի քննարկման համար անհատական առաջարկներ չեն ստացել, մենք առաջարկներ ենք ստացել կազմակերպություններից, ինչպես նաև գյուղական համայնքների ներկայացուցիչներից։ Օրերս սակրեբուլոյի նախագահը հանդիպումներ է ունեցել յուրաքանչյուր գյուղի պատգամավորների հետ, որտեղ բնակիչները ներկայացրել են բյուջեի նախագծում ընդգրկվելու իրենց առաջարկները։
Նաև քաղաքապետարանի մասնագետներն ու գյուղական համայնքների ներկայացուցիչները գրավոր ներկայացրել են յուրաքանչյուր գյուղի համար ամենաանհրաժեշտությունները։ Այս բոլոր առաջարկները, ըստ Անդրանիկ Խաչատրյանի, արձանագրվել են սակրեբուլոյում։ Առաջարկների մեծ մասն արդեն ներառվել է բյուջեի նախագծում։
Հիմնական առաջարկները վերաբերում են սոցիալական փաթեթի փոփոխություններին և ենթակառուցվածքային նախագծերին։ Բյուջեի նախագծում ներկայացնում ենք մի քանի առաջարկներ.
Բարձրացնել նորածիններին միանվագ վճարի չափը՝ հասցնելով այն 400 լարիի.
Բարձրացնել սոցիալապես անապահով մարդկանց բնակարանների վարձակալության վճարների չափը.
Փոխել հին դռները բազմահարկ շենքերում;
Նինոծմինդա քաղաքի գերեզմանոց տանող ճանապարհների ասֆալտապատում;
550.000 լարի կհատկացվի ինչպես Նինոծմինդա քաղաքի, այնպես էլ գյուղերի ճանապարհներին փոսերի ասֆալտապատման համար.
Բարձրացնել մարզադպրոցների սուբսիդիաները.
Ուշադրություն դարձնել մշակութային և պատմական հուշարձանների վերանորոգմանը.
Նշենք, որ նոյեմբերի 24-ին Սակրեբուլոն քաղաքապետարան կուղարկի նախնական բյուջեն՝ փոփոխություններով։ Բյուջեի նախագծի նույն կամ փոփոխված տարբերակը քաղաքապետարանի ղեկավարը սակրեբուլո կներկայացնի ոչ ուշ, քան դեկտեմբերի 10-ը։
Թե ինչ է լինելու Նինոծմինդայի մունիցիպալիտետի 2024 թվականի բյուջեն, ինչ է ծախսվելու դրա վրա և ինչ ենթակառուցվածքային ծրագրեր են իրականացվելու քաղաքապետարանում, կզեկուցենք մեր հաջորդ նյութերում։