
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Բաքու է մեկնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով։
Նոյեմբերի 24-ին կառավարության ղեկավարը պատվավոր հյուրի կարգավիճակով Բաքվում կմասնակցի SPECA (ՄԱԿ-ի Կենտրոնական Ասիայի տնտեսության հատուկ ծրագիր) տնտեսական համաժողովին։
Վրաստանի վարչապետը ելույթ կունենա համաժողովի շրջանակներում նախատեսված կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովում։ Իրակլի Ղարիբաշվիլին կհանդիպի նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
SPECA-ի 25-ամյակի հետ կապված հոբելյանական ֆորումն այս տարի անցկացվում է Ադրբեջանի նախագահությամբ։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։ 1tv.ge