Աջիկայի և աղացած պղպեղի մեջ քիմիական ներկ է հայտնաբերվել․ ՍԱԳ

Աջիկայի և աղացած պղպեղի մեջ քիմիական ներկ է հայտնաբերվել․ ՍԱԳ

Սննդի ազգային գործակալության տվյալներով՝ աջիկա և աղացած կարմիր պղպեղի մեջ քիմիական ներկ է հայտնաբերվել ՝ Սուդանի խմբի արգելված ներկանյութեր։

Սննդի ազգային գործակալության տեսուչները սննդամթերքում ներկանյութերի պարունակությունը պարզելու համար տարբեր մթերքների 61 նմուշ են վերցրել, հետազոտության արդյունքում հայտնաբերվել է 5 նմուշ, որտեղ պարունակվում են Սուդանի խմբի արգելված ներկանյութեր։ ՍԱԳ-ը սպառողին հորդորում է, եթե նշված օբյեկտներից ձեռք է բերել նշված մթերքները, զերծ մնալ դրանց օգտագործումից։

Սուդանի խմբի ներկանյութերը պատկանում են արհեստական ազո ներկանյութերի խմբին և հանդիսանում են սննդի քիմիական աղտոտիչ, որոնց ավելացումը սննդին արգելված է։

Արգելված նյութը հայտնաբերվել է հետևյալ մթերքներում.
                                                   

«Լագո» ՍՊԸ-ի արտադրած կարմիր պղպեղ (կնքված, արտադրության տարեթիվ՝ 06.10.2023թ, պիտանելիության ժամկետը՝ 12 ամիս), հայտնաբերվել է Sudan I ներկանյութ։ Հասցե՝ «Կենտրոնական շուկա» ՍՊԸ, Սենակի, Ռուսթավելի փ. N180 – բաճառող ֆիզիկական անձ Էլիսո Ջոլոգուա;
 

 Էլիսո Ջոլոգուայից սեփական արտադրության աջիկայի նմուշում (Արտադրման ամսաթիվ՝ 13/10/2023. Ժամկետը՝ 1 տարի), հայտնաբերվել է sudan I; Sudan Red G և Para Red. Հասցե՝ Կենտրոնական շուկա ՍՊԸ, Սենակի, Ռուսթավելի փող. N180;
 

 «Լագո» ՍՊԸ-ի արտադրած կարմիր պղպեղի մեջ (մաքուր աղացած, արտադրության ամսաթիվ՝ 10.06.2023թ. Պահպանման ժամկետը 1 տարի) հայտնաբերվել է Sudan I ներկանյութ։ Հասցե՝ «Լուկա» ՍՊԸ, փ. Փոթի, Ֆարնավազ Մեփեի N1 (գյուղատնտեսական շուկայի հարակից տարածք) ֆիզիկական անձ Մզիա Զուխբայա;

 Անհատ ձեռնարկատեր Զեյնաբ Գորաձեից վերցված մեգրելական աջիկայի (արտադրման ամսաթիվը՝ 10/10/2023թ. ժամկետը՝ 6 ամիս) նմուշում հայտնաբերվել են. sudan I; Sudan Red G և Para Red. Հասցե՝ Բաթումի, Մայակովսկու փողոց N4;
 

Անհատ ձեռնարկատեր Խվիչա Շավաձեից վերցված մեգրելական աջիկայի (արտադրման ամսաթիվը՝ 12/10/2023թ. ժամկետը՝ 1 տարի) նմուշում հայտնաբերվել են. sudan I; Sudan Red G և Para Red.։ Հասցե՝ Քոբուլեթի, Ազատության փ. N19. Գյուղատնտեսական շուկայի հարակից տարածք։

Օրենսդրության համաձայն՝ նշված սննդամթերքը ենթակա է շուկայից հանման և ոչնչացման, որը կվերահսկվի Սննդի ազգային գործակալության կողմից։ sknews.ge