
Ադրբեջանը ծրագրում է Վրաստանի հետ սահմանային նոր անցակետ բացել, տեղեկացնում է Sputnik Грузия-ն։
«Դա բխում է 2024-2026 թվականների գործողությունների ծրագրից, որը հաստատել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը։
Ըստ այդմ՝ առաջիկա տարիներին Ադրբեջանը նախատեսում է 27%-ով ավելացնել տարանցիկ բեռնաշրջանառությունը։ Այդ նպատակով երկրում կկառուցվեն նոր ենթակառուցվածքներ»,- հայտնում է աղբյուրը։ 1in.am