Հենրիխ Մխիթարյանն աշխարհում ամենաշատ լեզուներն իմացող ֆուտբոլիստն է, ով խոսում է 7 լեզվով (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանն աշխարհում ամենաշատ լեզուներն իմացող ֆուտբոլիստն է, ով խոսում է 7 լեզվով (տեսանյութ)

Բավարական կայքն անդրադարձել է ամենից շատ լեզուներ իմացող 14 ֆուտբոլիստներին, որոնց շարքում ընդգրկվել է նաև Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Ինչպես ներկայացնում է thebavarians.info կայքը, ամենից շատ լեզուներ իմացող ֆուտբոլային աստղերի շարքում են ընդգրկվել Թիերի Անրին (4 լեզու), 5 լեզու իմացողների թվում են Մատեո Կովաչիչը, Պետեր Չեխը, Կլարենս Զեդորֆը, Պեպ Գվարդիոլան, Զլատան Իբրահիմովիչը:

6 լեզու իմացողների Գելսոն Ֆերնանդեսը, Ֆիլիպ Սենդերոսը, Խոսե Մոուրինյոն, Արսեն Վենգերը:

Իսկ ամենից շատ, այսինք 7 լեզու իմացող ֆուտբոլիստը Հենրիխ Մխիթարյանն է: Նա տիրապետում է հայերենի, գերմաներենի, անգլերենի, իտալերենի, ֆրանսերենի, ռուսերենի, պորտուգալերենի:


www.tert.am



Opinion, pooling and voting