
Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության «Լագոդեխի» մաքսակետում Բելառուսի Հանրապետության պարենային կարտոֆիլով բեռնված բեռնատարը հետ են վերադարձրել։
Գործակալության տվյալներով՝ սահմանային-կարանտինային հսկողության ընթացակարգերի իրականացման ընթացքում նմուշների լաբորատոր անալիզը հաստատել է 21,5 տոննա կարտոֆիլի մեջ կարանտինային վնասակար օրգանիզմների առկայությունը։
Վրաստանի կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի N153 որոշման համաձայն՝ նշված ապրանքները ենթակա են վերադարձման արտահանող երկիր։