Դպրոցական բուֆետներում արգելվել է մաստակ, չիփս և այլ սննդատեսակների վաճառքը

Դպրոցական բուֆետներում արգելվել է մաստակ, չիփս և այլ սննդատեսակների վաճառքը

Վրաստանի դպրոցական բուֆետներում մաստակի և մի շարք այլ սննդատեսակների վաճառքը արգելվել է։

Կրթության նախարարությունը հաստատել է ուսումնական հաստատություններում սննդի օբյեկտներին ներկայացվող պահանջների մասին փաստաթուղթը։

Աշակերտների մոտ առողջ սնվելու սովորություններ զարգացնելու համար սև ցուցակում է հայտնվել հետևյալ սննդակարգը.

  • Մաստակ, կոնֆետ, շոկոլադ, անուշաբույր նախուտեստներ, ներառյալ չիփսեր
  • Ընկույզ, մրգեր և բանջարեղեն՝ մշակված աղով, շաքարով կամ ճարպով
  • Մայոնեզ և պահածոյացված սնունդ
  • Հում ձու
  • Սունկ` ցանկացած ձևով
  • Սուրճ, քաղցր գազավորված ըմպելիքներ, էներգետիկ ըմպելիքներ
  • Կրեմով հրուշակեղենի որոշ տեսակներ։

Փաստաթուղթը նաև սահմանում է անձնական հիգիենայի պահանջներ դպրոցների սննդի ոլորտում աշխատողների համար:

Ըստ կրթության նախարարության, մոնիտորինգի խումբը, որը կներառի աշակերտներ և ծնողներ, ուսուցիչներ (ցանկալի է կենսաբանության), դպրոցի բժիշկ կամ բուժքույր և վարչակազմի ներկայացուցիչներ, պետք է վերահսկի, թե ինչպես են բուֆետները գործում ամենօրյա ռեժիմով:

Սա առաջին դեպքը չէ, երբ կրթության նախարարությունը փորձում է առողջ սնունդ ներմուծել դպրոցական ճաշարաններում։ Համապատասխան առաջարկությունները հրապարակվել են դեռ 2017 թվականին։