Վրաստանում եղանակը վատթարանալու է

Վրաստանում եղանակը վատթարանալու է

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ նոյեմբերի 27-ին և 28-ին Վրաստանում սպասվում է անձրև, բարձր լեռնային համայնքներում՝ ձյուն, տեղ-տեղ հնարավոր է ուժեղ բուք, հնարավոր է ձնահյուս, քամի արևմտյան կողմից, ծովում 5-6 բալանոց փոթորիկ։

Վրաստանի գետերի վրա սպասվող տեղումները կարող են ջրի մակարդակի զգալի բարձրացում առաջացնել, իսկ լեռնային շրջաններում սողանքների առաջացման պատճառ դառնալ։ Սպասվող առատ ձյան և ձնաբքի պատճառով լեռնային շրջաններում սպասվում է տեսանելիության վատթարացում, ինչի հետևանքով էլ ավտոճանապարհների առանձին հատվածներում հնարավոր է երթևեկության սահմանափակում։