Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը կողմ է, որպեսզի նախագահն ընտրվի խորհրդարանի, ոչ թե համընդհանուր քննարկման միջոցով: Այս մասին հայտարարել է խոսնակ Իռակլի Կոբախիձեն:
Վրաստանի սահմանադրության համաձայն՝ այժմ երկրի նախագահն ընտրվում է համընդհանուր ընտրություններում հինգ տարի ժամկետով: Հաջորդ ընտրությունները կայանալու են 2018թ.:
«Մենք կարծում ենք, որ նախագահի ընտրությունը անուղղակի ճանապարհով այն վերջին կետն է, որին պետք է հասնենք… Կարծում ենք, որ այս համակարգի առողջ գործարկման համար անհրաժեշտ է, որպեսզի 7 տարի հետո նախագահն ընտրվի խորհրդարանի կողմից.. բայց այս հարցով խորհրդակցությունները պետք է շարունակվեն»,-հայտարարել է Կոբախիձեն: